Մատչելի հղումներ

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ի տնտեսական վերականգնումը ցավալիորեն դանդաղ է»


Նախագահ Բարաք Օբաման ասաց, որ Միացյալ Նահանգների տնտեսական ճգնաժամից դուրս գալու գործընթացն ընթանում է «ցավալիորեն դանդաղ»:

Ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ նախագահը քննադատության ենթարկեց ընդդիմադիր հանրապետականներին` ԱՄՆ-ի Սենատում փոքր ձեռնարկություններին հարկային զեղչեր արտոնելու և վարկեր տրամադրելու մասին օրենքի նախագծի ընդունումը ձգձգելու համար: Այդ նախագծի ընդունումը կնպաստեր, որ փոքր ձեռնարկությունները կարողանային ընդլայնել իրենց գործունեությունը և նոր աշխատատեղեր ստեղծեին:

Այս շաբաթվա սկզբում նախագահ Օբաման կոչ էր արել գիտահետազոտական ոլորտում գործող կամ նոր սարքավորումներ գնելու մեջ ներդրումներ կատարող ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրել: Բացի այդ, նա հանդես է եկել միջին դասի հարկերը կրճատելու, իսկ ամենահարուստ ամերիկացիների հարկերը` բարձրացնելու նախաձեռնությամբ:

Հանրապետականները պնդում են, որ նախագահի տնտեսական քաղաքականությունը բերել է բյուջեի դեֆիցիտի աննախադեպ աճի և որևէ ազդեցություն չի գործել 9,6 տոկոս կազմող գործազրկությունը հաղթահարելու ջանքերի վրա:

XS
SM
MD
LG