Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսական աճը դանդաղում է


ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է նախկինում նախատեսվածից ավելի դանդաղ, ինչը մտահոգության տեղիք է տալիս, որ տնտեսական անկումից վերականգնումը դանդաղ է տեղի ունենալու:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի առևտրի նախարարության զեկույցում նշվում է, որ ապրիլից հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածում տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 1,6 տոկոս, ինչը տոկոսի ութ տասնորդականով պակաս է նախկին գնահատականներից:

Համախառն ներքին արդյունքի չափանիշը տնտեսության վիճակի գնահատման ամենալայն չափանիշն է:

Տնտեսական աճին խոչընդոտում են անշարժ գույքի շուկայում հետզհետե նվազող վաճառքը և գործազրկության բարձր` 9,5 տոկոս կազմող մակարդակը: Այդ խնդիրները ստիպում են, որ սպառողները կրճատեն իրենց ծախսերը, մինչդեռ սպառողական ծախսերը կազմում են ԱՄՆ-ի տնտեսության մոտ 70 տոկոսը:

Տնտեսական աճին նաև խոչընդոտում է այն, որ ամերիկացիները տեղական շուկայում արտադրված ապրանքների փոխարեն ավելի մեծ ծավալով են գնում ներմուծված ապրանքներ:

XS
SM
MD
LG