Եվրամիության պաշտոնյաների համաձայն, երկրորդ եռամսյակում եվրոյի գոտու մեջ մտնող 16 երկրներում գրանցվել է նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ:
Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) համաձայն, երկրորդ եռամսյակում եվրոյի գոտու տնտեսություններում գրանցված աճը մեկ տոկոսով գերազանցում է առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշը:
Եվրոյի գոտու երկրների տենտեսական աճի ցուցանիշը գերազանցել է ԱՄՆ-ում գրանցված նույն ցուցանիշը:
Վերլուծությունների համաձայն, եվրոյի գոտու երկրների տնտեսական արագ աճը պայմանավորված է Գերմանիայի տնտեսության երկրորդ եռամսյակում գրացնված 2,2 տոկոս աճով: Գերմանիայի տնտեսության` 23 տարվա ընթացքում գրանցված ամենաարագ աճին նպաստել էին շինարարության ոլորտում վաճառքի լավ ցուցանիշները, ինչպես նաև արտահանման ծավալի աճը: