Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում բարձրացել են սպառողական գները


Կառավարության հաշվետվությունների համաձայն, հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է ինչպես սպառողական գների, այնպես էլ մանրածախ առևտրի աճ, ինչը թեթևացրել է մտահոգություններն այն մասին, որ տնտեսական աճի դանդաղացումը կարող է բերել գնային իջեցման:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ սպառողական գների ցուցիչը հուլիս ամսվա ընթացքում բարձրացել է երեք տասնորդական տոկոսով: Սա չորս ամսվա ընթացքում ցուցիչի առաջին բարձրացումն է, իսկ տարվա կտրվածքով` ամենաէականը:

Էներգետիկայի և սննդամթերքի անկայուն ոլորտներից բացի, գները տնտեսության մնացած հատվածներում հուլիսին ավարտված 12-ամսյա ժամանակաշրջանում աճել են տոկոսի ընդամենը ինը տասնորդականով:

ԱՄՆ-ի առևտրի նախարարության առանձին թողարկված հաշվետվությունում նշվում է, որ ԱՄՆ-ում մանրածախ առևտրի ծավալը երկու ամիս անընդմեջ անկումից հետո հուլիս ասմվա ըթնացքում աճել է տոկոսի չորս տասնորդականով:

XS
SM
MD
LG