Մատչելի հղումներ

Սիրիայի Լաթաքիա քաղաքում շարունակվում են բռնությունները


Սիրիայի Լաթաքիա քաղաքում շարունակվում են բռնությունները
Սիրիայի Լաթաքիա քաղաքում շարունակվում են բռնությունները

Սիրիայի Լաթաքիա առափնյա քաղաքում արդեն երրորդ օրն է շարունակվում են այլախոհների դեմ իրականացվող բռնությունները: Երկրի զինուժի ստորաբաժանումները նոր գրոհ են իրականացրել նաև կենտրոնական Հոմս նահանգում:

Ականատեսների համաձայն, քաղաքում տեղի ունեցող բռնությունների պատճառով բնակիչները փորձում են հեռանալ այնտեղից:

Սիրիայի իրավապաշտպանների փոխանցմամբ, շաբաթ օրվանից Լաթաքիայում իրականացվող բռնությունների պատճառով քաղաքում զոհվել է 30 մարդ:

Ակտիվիստների վկայությամբ, քաղաքի ուղղությամբ կրակ են բացել Սիրիայի նավատորմի նավերը: Քաղաքի առափնյա տարածքների ուղղությամբ կրակ է բացվել նաև տանկերից և գնդացիրներով կահավորված մեքենաներից:

Սիրիայի կառավարության կողմից Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձությունների ներկայացվող պատկերը լիովին տարբեր է: Պաշտոնատար անձինք հերքում են քաղաքի ուղղությամբ նավատորմի կողմից կրակ բացելու հանգամանքը` ասելով, որ նավերը կանոնավոր հերթապահություն են իրականացնում` զենքի անօրինական առևտուրը կանխելու նպատակով:

Պետական լրատվական գործակալությունները կիրակի հաղորդել են, որ իրավապաշտպան մարմինները Լաթաքիայում հետապնդում են քաղաքի բնակչությանը ահաբեկող զինյալներին:

Նմանատիպ

XS
SM
MD
LG