ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կոչ արեց հրաժարական ներկայացնել:
Բարաք Օբաման, հինգշաբթի առավոտյան գրավոր իր հայտարարությունում ասաց, որ « խիտորեն քննադատում է Ասադի կառավարության կողմից Սիրիայի քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ամոթալի հարձակումները»:
Օբաման ասաց նաև, որ եկել է Ասադի հրաժարականը ներկայացնելու ժամանակը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը և Միացյալ Նահանգների այլ պաշտոնյաները նախկինում ասել են, որ Ասադը կորցրել է «երկրի առաջնորդ կոչվելու լեգիտիմությունը», սակայն զերծ են մնացել հրաժարական ներկայացնելու կոչով հանդես գալուց: