ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը նախատեսում է սատարել հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածության Միթ Ռոմնիի ընտրարշավը:
Ռոմնիի խոսնակի համաձայն, ԱՄՆ-ի նախկին նախագահն այս մասին պաշտոնապես կհայտարարի Տեխաս նահանգի Հյուսթըն քաղաքում հինգշաբթի օրը կայանալիք արարողության ընթացքում:
Ջորջ Բուշ-ավագի կողմից Ռոմնիին սատարելու մասին որոշում կայացնելուց մեկ շաբաթ առաջ այս մաիսն հայտնել է իր որդի, Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:
Միթ Ռոմնիի թեկնածությունը ևս մեկ հզոր աջակցություն է ստացել չորեքշաբթի օրը, երբ ԱՄՆ-ի ողջ տարածքում հեռարձակված հարցազրույցի ընթացքում Ֆլորիդա նահանգից ընտրված ԱՄՆ-ի սենատոր Մարկո Ռուբիոն ասել է, թե գնալով ավելի հավանական է դառնում, որ հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու կառաջադրվի Ռոմնին:
Ռուբիոն համոզվածություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ռոմնին առաջ է քաշելու պահպանողական հայացքները և լինելու է «շատ ավելի լավ նախագահ», քան ներկայում երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող դեմոկրատ Բարաք Օբաման:
Հանրապետական քաղաքական ճանաչված գործիչների կողմից է՛լ ավելի է հզորացրել Ռոմնիի՝ որպես հանրապետական հավանական թեկնածուի կարգավիճակը: Որոշ գնահատականների համաձայն, Ռոմնին հավաքել է առնվազն 560 պատվիրակի ձայն, իր ամենամոտ մրցակից Ռիք Սանտորումը՝ 260 ձայն, ըստ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը՝ առնվազն 135 ձայն:
Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը դառնալու համար, հանրապետական թեկնածուն պետք է ստանա 1144 պատվիրակի ձայն: