Մատչելի հղումներ

Պակիստանում ջրհեղեղների պատճառով տեղահանվել է ևս մեկ միլիոն մարդ


Չորեքշաբթի օրվանից Պակիստանի հարավում նոր ջրհեղեղների պատճառով տեղահանվել է ևս մեկ միլիոն մարդ, ինչը վատթարացնում է արդեն մեկ ամիս շարունակվող ջրհեղեղի հետևանքները:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նոր տեղահանված մադիկ ստիպված էին լքել իրենց տները, երբ Ինդոս գետի ջրերը դուրս եկան ափերից:

Պակիստանի իշխանությունները հազարավոր մարդկանց կարգադրել են լքել երկրի Սինդհ նահանգում գտնվող Թհատտա պատմական քաղաքը, քանի որ Ինդոս գետը վնասել է քաղաքի մոտակայքում կառուցված ամբարտակը: Բնակիչներից շատերը հրաժարվել են հեռանալ, իսկ ոմանք` ապաստան գտել մոտակա Մաքլի քաղաքում:

Գրեթե մեկ ամիս առաջ սկվսած ջրհեղեղի հետևանքով ավերվել է Պակիստանի տարածքի զգալի մասը` երկրի հյուսիսում գտնվող լեռնային տարածքներից մինչև հարավային գյուղատնտեսական շրջանները: Ջրհեղեղը դարձել է մոտ 1600 մարդու մահվան պատճառ և ազդել ընդհանուր առմամբ մոտ 20 միլիոն մարդու կյանքի վրա:

Ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը կարող է աճել, երբ ջրի մակարդակն իջնի և հայտնաբերվեն անհայտ կորածները:

XS
SM
MD
LG