Շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին հայտնել է, որ երկրի պատմության մեջ ամենաուժեղ ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 20 միլիոնի։
Տուժածների թիվն էապես գերազանցում է ՄԱԿ–ի կողմից նախկինում ներկայացված գնահատականը, որի համաձայն տուժածների թիվը կազմում էր 14 միլիոն մարդ։
Երկրի իշխանությունների համաձայն, ջրհեղեղների զոհ է դարձել 1600 մարդ, ոչնչացվել է ավելի քան 700000 տուն։
Իշխանությունները հաստատել են նաև, որ երկրի Սվատ նահանգի Մինգորա քաղաքում հայտնաբերվել է խոլերայի առաջին դեպքը։ Հավանական է, որ հայտնաբերվեն մահացու հիվանդության այլ դեպքեր։
Երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, որը քննադատվում է աղետալի դեպքերի ժամանակ Եվրոպա ճանապարհորդելու համար, շաբաթ օրն այցելելու է աղետից տուժած տարածքները։
Սպասվում է, որ իր այցելության ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նույնպես այցելելու է աղետից տուժած տարածքները:
Միավորված Ազգերի Կազմակերպության համաձայն, արդեն տրամադրվել է անհապաղ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ 460 միլիոն դոլար կազմող գումարի 20 տոկոսը։
ԱՄՆ–ը Պակիստանին արդեն տրամադրել է ավելի քան 76 միլիոն դոլարի օգնություն։ ԱՄՆ–ի կողմից տրամադրված ուղղաթիռներով տարհանվել է ավելի քան 4000 մարդ և մատակարարվել 170 տոննա օգնություն։