Պակիստանի հյուսիս-արևմուտքում մզկիթում ուրբաթօրյա աղոթքների ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհերի թիվը կազմել է առնվազն 33 մարդ:
Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել 85 մարդ:
Պակիստանի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ցեղախմբերի վերահսկողության տակ գտնվող Խիբեր շրջանում:
Ահաբեկչական այս հարձակման համար դեռևս որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Աֆղանստանի սահմանամերձ շրջանում գտնվող այս տարածքում հաճախակի հարձակումներ են իրականացնում թալիբները: