Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն վերջնաժամկետ է ներկայացրել Կոսովոյի սերբերին


ՆԱՏՕ-ն վերջնաժամկետ է ներկայացրել Կոսովոյի սերբերին
ՆԱՏՕ-ն վերջնաժամկետ է ներկայացրել Կոսովոյի սերբերին

Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահները երկուշաբթի օրը լրացող վերջնաժամկետ են ներկայացրել Կոսովոյի սերբերին, որպեսզի վերջինները հեռացնեն Սերբիայի հետ սահմանային հյուսիսային անցումն արգելափակող խոչընդոտները:

Խոչընդոտները չվերացնելու դեպքում ՆԱՏՕ-ն սպառնացել է, որ դրանք կվերացնվեն զինծառայողների ուժերով:

ՆԱՏՕ-ի խաղաղապահների հրամանատար Էրհարդ Դրյուսը պահանջում է, որպեսզի խաղաղապահներին տրվի դեպի սահման մուտք գործելու անվերապահ և մշտական հնարավորություն:

Հանդես գալով կիրակի օրը Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունում՝ Դյուսն ասել է, որ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության խնդիրներից է անձանց և համայնքների տեղաշարժի ազատության ապահովումը, և ՆԱՏՕ-ն կօգտագործի իրեն տրված լիազորությունները:

Սերբիայի հետ սահմանային հյուսիսային անցումն արգելափակող բարիկադները հնարավորություն չեն տալիս ՆԱՏՕ-ի շարասյուններին անհրաժեշտ նյութեր մատակարարել խաղաղապահներին:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանական կառավարության իշխանությունը չճանաչող էթնիկ սերբերն արգելափակել են սահմանային անցումը՝ ապրանքների և ծառայությունների շարժը դադարեցնելու նպատակով:

Այս տարվա հուլիսին Կոսովոյի ոստիկանության կողմից բարիկանդերը վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել էր ծագումով ալբանացի ոստիկաններից մեկը, վնասվածքներ էր ստացել մի քանի մարդ:

Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Գորան Բոգդանովչը նախկինում հադես էր եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ մաքսակետերի բացմանն ուղղված ջանքերը կարող են հակամարտության վերսկսման հանգեցնել:

XS
SM
MD
LG