Մատչելի հղումներ

Կոսովոյի սերբերի առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու սահմանային անցակետերից բարիկադները վերացնելու հարցը


Կոսովոյի սերբերի առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու սահմանային անցակետերից բարիկադները վերացնելու հարցը
Կոսովոյի սերբերի առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու սահմանային անցակետերից բարիկադները վերացնելու հարցը

Սերբերով բնակեցված Կոսովոյի հյուսիսային չորս քաղաքային շրջանների ղեկավարները հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի ստորաբաժանումներին համար ազատ տեղաշարժ ապահովելու նպատակով ճանապարհին տեղադրված խոչընդոտները վերացնելու խնդիրը:

Սերբերի կողմից ճանապարհներին ստեղծված խոչընդոտները արդեն մոտ երեք ամիս արգելափակում են Կոսովոյի և Սերբիայի միջև առկա սահմանային անցումները:

ՆԱՏՕ-ն սպառնացել է վերացնել դրանք այն դեպքում, եթե չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպումը չբերի խոչընդոտների վերացման հարցում դրական արդյունքների:

Սերբերի կողմից սահմանային անցումների մոտ ստեղծված բարիկադները հնարավորություն չեն տալիս ՆԱՏՕ-ի շարասյուններին անհրաժեշտ նյութեր մատակարարել խաղաղապահներին: ՆԱՏՕ-ն պահանջում է իրեն տրամադրել դեպի սահման մուտք գործելու մշտական հնարավորություն առանց որևէ նախապայմանների՝ ասելով, թե Կոսովոյում իր կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը նպաստում է անձանց և համայնքների միջև տեղաշարժի ազատության ապահովման:

Կոսովոյի հյուսիսում ապրում է մոտ 40 հազար ազգությամբ սերբ բնակիչ, որոնք մի քանի քաղաքում մեծամասնություն են կազմում: Նրանք հրաժարվում են միակողմանի անկախություն հռչակած Պրիշտինայի կառավարության իշխանությունը ճանաչելուց:

Կոսովոյի ոստիկանության կողմից այս տարվա հուլիսին բարիկադները վերացնելու կատարված փորձի արդյունքում տեղի են ունեցել բախումներ, որոնց զոհ է գնացել ոստիկանության ազգությամբ ալբանացի ծառայողներից մեկը:

Սերբիայի կառավարությունը կոչ է արել Կոսովոյում բնակվող սերբերին գտնել այս ճգնաժամի փոխզիջումային լուծում՝ Եվրոպական Միության կողմից արված այն հայտարարությունից հետո, որի համաձայն Սերբիան չի կարող ստանալ Եվրամիության անդամակցության կարգավիճակ՝ մինչև չկարգավորվի Կոսովոյում ստեղծված իրավիճակը:

XS
SM
MD
LG