Մատչելի հղումներ

Ճապոնիայում օվկիանոսի ջրում ճառագայթումը մի քանի հազար անգամ գերազանցել է թույլատրելի մակարդակը


سندھ میں سیلاب زدگان کی حالت زار
سندھ میں سیلاب زدگان کی حالت زار

«Ֆուկուշիմա» ատոմակայանի մոտակայքից վերցված օվկիանոսի ջրի նմուշներում հայտնաբերված ռադիոակտիվ յոդի պարունակությունը ավելի քան 3 000 անգամ է գերազանցել թույլատրելի մակարդակը։

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, մինչ օրս գրանցված ճառագայթման ամենաբարձր մակարդակը պարունակող ջրի նմուշը վերցվել է ատոմակայանից մոտ 300 մետր հեռավորությունից։

Վարչապետ Նաոտո Կանի հետ չորեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ցանկացած տեսակի օգնություն տրամադրել միջուկային ճգնաժամի և տարերային աղետի հետևանքների դեմ պայքարող այս երկրին։ Ճապոնիայում արդեն իսկ գտնվում է տուժածներին օգնություն տրամադրելու ջանքերին աջակցող նավատորմի մոտ 18 հազար զինծառայող։

«Ֆուկուշիմա» վնասված ատոմակայանի միջուկային ռեակտորների սառեցման համակարգը վերականգնելու և ճառագայթման արտանետումները սահմանափակելու աշխատանքներին աջակցում են նաև Ֆրանսիայից ժամանած մասնագետները։

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, աշխատանքներ են տարվում ռադիոակտիվ յոդի արտանետման պատճառները հրատապ կերպով հայտնաբերելու ուղղությամբ։ Նրանք հայտնել են, որ արտանետումը մտահոգություն է առաջացնում, սակայն անմիջական վտանգ չի ներկայացնում բնակչության առողջության համար։

Ատոմակայանը շահագործող «Tokyo Electric Power» ընկերությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ընկերության նախագահը հիվանդանոց է տեղափոխվել արյան բարձր ճնշման պատճառով: Վթարային աշխատանքների իրականացման կառավարման պատասխանատվությունը ստանձնել է նրա տեղակալը։

Վարչապետ Կանը երեքշաբթի օրը հայտնել էր խորհրդարանում, որ «Tokyo Electric Power» ընկերությունը պատշաճ կերպով չի նախապատրաստել ատոմակայանի պաշտպանությունը ցունամիից, քանի որ ատոմակայանում այն ժամանակ առկա հակաալիքային պատնեշը հաշվարկված է եղել վեց մետր բարձրությամբ ալիքի դիմանալու համար, իսկ ցունամիի ալիքի իրական բարձրությունը կազմել է 12 մետր։

Ատոմակայանից արտանետումների պատճառով ճառագայթում է հայտնաբերվել պրեֆեկտուրայում արտադրվող կաթի և բանջարեղենի մեջ, ինչպես նաև մայրաքաղաք Տոկիոյի ջրամատակարարման համակարգում։ Ճառագայթման ցածր մակարդակներ են հայտնաբերվել նաև Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։

XS
SM
MD
LG