Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին երկրի խորհրդարանում երեքշաբթի օրը կայացած բյուջեի շուրջ քվեարկությունում հաղթանակ է տարել:
Այս քվեարկությունը վստահության փորձ է համարվել իր քաղաքական առաջնորդության նկատմամբ:
Բյուջեի շուրջ քվեարկությունում տարած հաղթանակի արդյունքները սակայն վկայում են այն մասին, որ Բերլուսկոնիի կառավարությունը կորցրել է քաղաքական մեծամասնությունը, որից հետո երկրի ընդդիմությունն անմիջապես հանդես է եկել վարչապետի հրաժարականը ներկայացնելու պահանջով:
Եվրոպայում տարածվող պարտքային ճգնաժամը ստիպել է Բերլուսկոնիին անհապաղ ընդունել Իտալիայի տնտեսությունը պաշտպանելուն ուղղված, սակայն ժողովրդականություն չվայելող բարեփոխումների մասին մի շարք որոշումներ:
Իտալիան եվրոյի գոտու խոշորագույն երրորդ, և աշխարհի խոշորագույն յոթերորդ տնտեսությունն է, սակայն պետական պարտքի աճող ծավալների պատճառով այս երկրի տնտեսությանը նույնպես ճգնաժամ է սպառնում:
Իտալիայում առկա խնդիրները ձևավորվել են արդեն երկար ժամանակ տիրող կառավարության թուլությամբ, ինչպես նաև երկրի կողմից կատարվող փոխառությունների արդյունքում ձևավորված պարտքերով, որոնց ծավալի պատճառով առաջացած խնդիրները, ըստ Իտալիայի եվրոպական գործընկերների, չափազանց մեծ են` ֆինանսական օգնություն միջոցով լուծելու համար: