Մատչելի հղումներ

Սիրիայում խախտվում են զինադադարի պայմանները



Սիրիայի Հոմս քաղաքում շաբաթ օրը նորից տեղի էին ունենում մարտեր, պայթում հրանոթներ՝ հարցականի տակ դնելով այստեղ հայտարարված զինադադարը։

Տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, Սիրիայի կառավարական ուժերը հարձակում են նախաձեռնել Հոմսի դեմ՝ փորձելով այստեղից հետ մղել ապստամբ բոլոր ուժերին։ Հարձակումների արդյունքում մի քանի քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Կան լուրեր նաեւ մահվան դեպքերի մասին։

Բախումները տեղի էին ունենում այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում էր քվեարկել զինադադարը հետեւելու նպատակով ռազմական դիտորդական մի փոքր խումբ Սիրիա ուղարկելու հարցը։

ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի դեսպանորդ Քոֆի Անանի միջնորդությամբ զինադադարի մասին համաձայնությունն ուժի մեջ մտավ հինգշաբթի օրը, սակայն շատ արագ գրանցվեցին այն ոտնահարելու մասին փաստեր։ Կառավարական ուժերը միայն ուրբաթ օրը սպանել են խաղաղ հինգ ցուցարարների։

Բազմամարդ ցույցեր են սկսվել Սիրիայի մի քանի քաղաքներում, որոնց վրա կառավարական ուժերը կրակ են բացել նաեւ շաբաթ օրը։ Իսկ կառավարությունը խոստացել էր ուժ կիրառել միայն զինյալ խմբերի կողմից հարձակումներ իրականացնելու դեպքում։

XS
SM
MD
LG