Մատչելի հղումներ

Իրանը քննադատում է ՄԱԿ-ի միջուկային ոլորտում վերահսկողություն իրականացնող գործակալության վստահելիությունը


Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննադատել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը` ասելով, որ գործակալությունում առկա է «բարոյական հեղինակության և վստահելիության ճգնաժամ»:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության վերջին զեկույցն անարդար և կողմնակալ է:

Ալի Աքբար Սալեհին ելույթ է ունեցել Վիեննայում տեղի ունեցած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ:

Անցած ամիս հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ չնայած միջազգային պատժամիջոցներին, Իրանը շարունակում է ավելացնել ուրանի պաշարները: Բացի այդ, հաշվետվությունը քննադատում է երկրի կառավարությանը` ԱԷՄԳ-ի երկու տեսուչների մուտքն Իրան արգելելու համար: Տեսուչների մուտքն Իրան արգելվել էր այն բանից հետո, երբ այս երկրի իշխանությունները մեղադրել էին նրանց Իրանի միջուկային ձեռնարկությունների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ նախապատրաստելու մեջ:

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները մեղադրում են Իրանին քաղաքացիական միջուկային ծրագիր զարգացնելու պատրվակով միջուկային սպառազինություն մշակելու համար: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

XS
SM
MD
LG