Մատչելի հղումներ

Ամերիկացի զբոսաշրջիկը «անողոք և զարհուրելի» է անվանել Իրանի բանտում անցկացրած ժամանակը


Իրանի բանտերից մեկում ավելի քան 400 օր անցկացրած ամերիկացի զբոսաշրջիկն այդ փորձն անվանել է «անողոք և զարհուրելի»:

Ուրբաթ օրը «Էյ Բի Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սառա Շուրդն ասել է, որ բանտում եղած ժամանակ նա հիմնականում քայլել է իր փոքր բանտախցում` սպասելով օրվա այն կարճ պահերին, երբ նրան թույալտրվում էր հանդիպել իր ընկերների` ամերիկացի երկու այլ ամերիկացի զբոսաշրջիկներ Շեյն Բաուերի և Ջոշ Ֆեթլին հետ:

Իրանի իշխանությունները ամերիկացի երեք զբոսաշրջիկներին բանտարկել էին Իրաքի հետ չնշված սահմանն անցնելու համար անցյալ տարի` մեղադրելով լրտեսության մեջ: Իրանի իշխանություններն ազատել են Սառա Շուրդին անցյալ շաբաթ, սակայն Բաուերն ու Ֆեթլը մնում են բանտարկության մեջ:

Հարցազրույցի ընթացքում Շուրդն ասել է, որ դատավարությանը մասնակցելու համար ինքը կվերադառնա Իրան, եթե այն կօգնի ապացուցել, որ ինքն ու երկու մյուս զբոսաշրջիկները որևէ հանցագործություն չեն կատարել և չէին պատրաստվում կատարել: Սառա Շուրդը սակայն նշել է, որ այս պահին ինքը «ոչինչ չի բացառում»:

XS
SM
MD
LG