Իրանում կախաղան է հանվել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող յոթ անձ:
Դատավճիռն իրականացվել է երկուշաբթի օրը Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում:
Իրավապահ մարմինների համաձայն, դատապարտվածները զբաղվել են թմրանյութերի, ներառյալ քրեքի և հերոինի մաքսանենգությամբ:
Իրականացված այս մահապատիժներից որոշ ժամանակ առաջ նույն հանցագործությունը կատարած և մահապատժի դատապարտված ութ մաքսանենգ կախաղան էր հանվել Քոմ քաղաքում, իսկ Զահեդան քաղաքում մահապատիժն իրականացվել է մարդկանց առևանգմամբ զբաղվող չորս անձի նկատմամբ:
Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատության են ենթարկում Իրանին` մահապատիժների իրականացման ամենաբարձր ցուցանիշը պահպանելու համար: