Իրանում տասը մարդ կախաղան է հանվել թմրանյութերի մաքսանենգության համար` հասցնելով երկրում այս տարի մահապատժի ենթարկվածների թիվը 57-ի:
Պետական լրատվամիջոցների համաձայն, թմրանյութերի մաքսանենգության, վաճառքի և պահելու համար դատապարտվածների մահապատիժն իրականացվել է Իրանի Քարաջ քաղաքում:
ԱՄՆ-ից գործող «International Campaign for Human Rights» կազմակերպության համաձայն, 2011 թվականին Իրանում մահապատիժներն իրականացվել են ութ ժամը մեկ, և այս ցուցանիշը կարող է բարձրանալ, եթե ներառվեն մահապատժի չհրապարակված դեպքերը:
Իրավապաշտպան այս կազմակերպության համաձայն, Իրանում մեկ անձի հաշվով մահապատիժների թիվն ամենաբարձրն է աշխարհում, իսկ մահապատժի ենթարկվածների ընդհանուր թվով զիջում է միայն Չինաստանին:
Այս տարվա ընթացքում Իրանում մահապատիժների հիմնական մասն իրականացվել է թմրանյութերի մաքսանենգություն իրականացրած անձանց նկատմամբ: