Մատչելի հղումներ

Իրանը քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշումը


Իրանը քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշումը
Իրանը քննադատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշումը

Իրանը «քաղաքական» է անվանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից այս երկրում մարդու իրավունքների խախտումների դեպքերը հետաքննելու նպատակով հատուկ զեկուցողի պաշտոն ստեղծելու մասին որոշումը։

Իրանի արտգործնախարարության խոսնակն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այս որոշումն «անարդար, անհիմն և ամբողջությամբ քաղաքական» է։ Նրա համաձայն, այս որոշումը նպատակ է հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արևմուտքում, մասնավորապես Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների բնագավառում կատարվող խախտումներից։

Ժնևից գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հինգշաբթի օրն ընդունել է Իրանում մարդու իրավունքների հարցով հատուկ հանձնակատարի պաշտոն ստեղծելու մասին բանաձև։

Խորհուրդը մտահոգություն է հայտնել Իրանում ընդդիմության ղեկավարների հանդեպ իրականացվող բռնություններով, երկրում ավելի հաճախ դարձած մահապատժի կիրառման և այլ չարաշահումների դեպքերով։

Իրանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ չէ և մոտ մեկ տասնամյակ չի թույլատրել մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետների այցելություն այս երկիր։

ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոն ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձևը՝ անվանելով այն «պատմական իրադարձություն, որը վերահաստատել է Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության համաձայնությունն ու մտահոգությունը»։

XS
SM
MD
LG