Մատչելի հղումներ

Իրան. Արևմուտքը «հոգեբանական պատերազմի» փորձեր է անում


Իրան. Արևմուտքը «հոգեբանական պատերազմի» փորձեր է անում
Իրան. Արևմուտքը «հոգեբանական պատերազմի» փորձեր է անում

"Իրանի Բուշեր քաղաքի մոտակայքում գտնվող ատոմակայանի համակարգչային ցածցը վիրուսով վարակելու փաստը արևմտյան պետությունների կողմից Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու փորձերի մաս է կազմում":

Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, կրկնելով, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ոլորտում ծավալած գործողությունները, որոնք իրականացվում են խաղաղ նպատակներով:

Հիշեցնենք, որ արևմուտքը մեղադրում է Իրանին միջուկային սպառազինությունների մշակման փորձեր կատարելու մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, Բուշերի ատոմակայանի մեկնարկի վերջերս հայտարարված հետաձգումը բացատրվում է «տեխնիկական պատճառներով», այլ ոչ թե «Stuxnet» համակարգչային վիրուսի ազդեցությամբ:

Անցյալ ամիս ատոմակայանի ղեկավարը հայտնել էր այն մասին, որ ատոմակայանի որոշ աշխատողների անհատական համակարգիչները վարակվել են համակարգչային վնասակար ծրագրով, ինչը, սակայն, ազդեցություն չի ունեցել ատոմակայանի աշխատանքի վրա:

XS
SM
MD
LG