Իրանում մեկնարկել են Բուշերի ատոմակայանի վառելիքով վերալիցքավորելու աշխատանքները, որոնք դադարեցվել էին փետրվարին՝ տեխնիկական խնդիրների պատճառով։
Երկրի արտգործնախարարի հայտարարության համաձայն, ատոմակայանը «վճռական փուլին» պատրաստ կլինի մինչև մայիսի 10-ը։
Իրանը փետրվար մասին հայտնել էր, որ Ռուսաստանի դիմումի համաձայն, ատոմակայանի վառելիքը բեռնաթափվել է՝ ստուգման և տեխնիկական այլ միջոցառումներ անցկացնելու պատճառով։
Արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հաստատել է նաև, որ Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանն արտադրում է ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների մասեր, և հերքել է ընդդիմադիր ուժերի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն գործարանը գաղտնի հաստատություն է։
Իրանում շաբաթ օրը նշվող «Ատոմային էներգետիկայի ազգային օրվա» առթիվ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանին անհնար է «պարտության մատնել» պատժամիջոցներով ու սպառնալիքների միջոցով՝ հավելելով, որ իր երկրում իրականացվող միջուկային ծրագիրն ունի խաղաղ նպատակներ։