Մատչելի հղումներ

Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է «Google» ընկերության գրասենյակները


Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է «Google» ընկերության գրասենյակները
Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է «Google» ընկերության գրասենյակները

Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկել է է «Google» ընկերության գրասենյակները՝ ընկերության շարժական կապի միջոցներով գովազդի ստորաբաժանման կողմից անձնական տվյալներ անօրինական կերպով հավաքելու մասին ապացույցեր հայտնաբերելու նպատակով։

Ոստիկանության համաձայն, համակարգչային հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող ստորաբաժանումը երեքշաբթի օրը կատարել է «Google» ընկերության «AdMob» ստորաբաժանման խուզարկությունը՝ առգրավելով համակարգչային հիշողության սարքավորումներ և այլ սարքավորումներ։

Ոստիկանությունը կասկածում է, որ ընկերության այս ստորաբաժանումը, առանց թույլտվության հավաքել է անձանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ։

Ընկերության պաշտոնատար անձինք հայտնել են պետական մարմինների հետ համագործակցելու մասին։

XS
SM
MD
LG