Մատչելի հղումներ

«Google»-ը մեղադրել է Չինաստանին «Gmail»-ի աշխատանքը խաթարելու մեջ


«Google»-ը մեղադրել է Չինաստանին «Gmail»-ի աշխատանքը խաթարելու մեջ
«Google»-ը մեղադրել է Չինաստանին «Gmail»-ի աշխատանքը խաթարելու մեջ

Աշխարհում ինտերնետային որոնման առաջատար «Google» ընկերությունը մեղադրել է Չինաստանի իշխանություններին փոստային հայտնի «Gmail» ծառայության աշխատանքը խաթարելու մեջ:

Ընկերության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այն մանրամասն ստուգել է իր համակարգը և որևէ խնդիր չի հայտնաբերել:

«Սա կառավարության կողմից ձեռնարկված գործողություն է, որի նպատակն է արգելափակել «Gmail» փոստային համակարգի աշխատանքը: Այն ծրագրված է «Gmail»-ի աշխատանքում խափանման տպավորություն ստեղծելու համար», ասված է հաղորդագրության մեջ:

«Google»-ի համաձայն, հաճախորդների կողմից ծառայության խաթարման մասին առաջին բողոքներն ընդունվել են այն ժամանակ, երբ Չինաստանի իրավապաշտպանները, օգտագործելով առցանց միջոցները, սկսել են տարածել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների նման այսպես կոչված «հասմիկների հեղափոխություն» իրականացնելու մասին կոչերը:

XS
SM
MD
LG