Մատչելի հղումներ

Չինաստանն ու Google-ը


Երեքշաբթի օրը Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Google ընկերության կողմից նախօրեին կայացված որոշումը բացասական ազդեցություն չի ունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա:

Մարտի 22-ին Google-ը մասնավորապես ասել էր, որ Չինաստանի իշխանությունների կողմից ընկերության նկատմամբ կիրառվող գրաքննությունից խուսափելու նպատակով, Google-ն իր ինտերնետային որոնողական ծառայությունները կենտրոնացնելու է Հոնգ Կոնգում:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Քին Գանգը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Google–ի կողմից տրամադրվող տեղեկատվությունը կարող է վտանգել Չինաստանի ազգային անվտանգությունը: Այդ իսկ պատճառով երկրի իշխանությունները շարունակական վերահսկողության տակ են պահում ընկերության կայքէջը:

Հարկ է նշել նաև, որ չնայած Google-ի Չինաստանի կենտրոնատեղին Հոնգ Կոնգում տեղակայելու որոշումը նպատակ ունի զերծ պահել կայքէջը կառավարության անմիջական վերահսկողությունից, որոնողական ցանցի գրաքննությունը երկրի տարածքներում շարունակվում է:

XS
SM
MD
LG