Մատչելի հղումներ

«Google» և «Verizon» ընկերություններն առաջարկում են սահմանել ինտերնետի կարգավորման նոր կանոններ


«Google» և «Verizon» ընկերությունները համատեղ առաջարկում են փոփոխություններ կատարել ինտերնետի և ոստայնն օգտագործող անլար սարքերի աշխատանքը կարգավորող կանոններում:

Երկուշաբթի օրը «Google» ընկերության կայքում փակցված ծանուցագրի համաձայն, ինտերնետի օպերատորներին պետք չէ թույլ տալ արագացնել որոշ բովանդակության առաքումը միայն այն պատճառով, որ այն ստեղծողներն ավելի շատ են վճարել` այդպիսի արտոնություն ստանալու համար:

Երկուշաբթի օրվա հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ քննադատները մտահոգություն էին հայտնել, որ երկու ընկերությունները կարող են կատարել «ցանցի չեզոքության»` ինտերնետով առաքվող ողջ բովանդակության նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը վերջ տալու փորձ: Քննադատների համաձայն, այդպիսի փոփոխությունը կարող է բերել գների աճի և հաճախորդների ընտրության սահմանափակման:

Երկու ընկերություններն ասել էին նաև, որ ինտենետը կարգավորող կանոնները հիմնականում չպետք է վերաբերեն «Blackberry» սարքերով կամ սմարթֆոններով փոխանցվող երթևեկին: Կապի օպերատորների համաձայն, այս աճող և արագ փոփոխվող հատվածում նրանք պետք է ճկուն լինեն:

Դեռ պարզ չէ` արդյոք այդ գաղափարներից և որևէ մեկը կհաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ոլորտը կարգավորող մարմինների կողմից:

«Google» ընկերությունն ինտերնետում որոնումներ կատարելու աշխարհում ամենահաճախ օգտագործվող համակարգն է, իսկ «Verizon»-ը հեռախոսակապ, անլար և ինտերնետային կապ տրամադրող խոշորագույն ընկերություններից է:

XS
SM
MD
LG