Մատչելի հղումներ

Լիբանանյան նավն ուղևորվելու է դեպի Գազայի գոտի


«Մարիամ» անվանումով լիբանանյան նավը կիրակի օրն ուղևորվելու է դեպի Գազայի գոտի, որի նպատակն Իսրայելի կողմից այս հատվածի շրջափակումը վերացնելն է:

Իսրայելը նախազգուշացրել է, որ այս նավարկությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: Ճանապարհորդության կազմակերպիչերի համաձայն, նավի ուղևորների թվում լինելու են միայն կանայք:

Իսրայելը ենթարկվել է միջազգային հանրության խիստ քննադատությանն այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին կազմակերպվել է մարդկային զոհերի բերած հարձակում Գազայի համար օգնություն տեղափոխող փոքրիկ նավատորմի վրա, որը փորձում էր վերջ տալ Գազայի շրջափակման: Այդ հարձակման զոհ էին դարձել ազգությամբ թուրք ինը ակտիվիստ:

Միջազգային հանրության զայրույթի ճնշման տակ Իսրայելը մեղմացրել է Գազայի շրջափակումը, սակայն ոչ ծովային շրջափակման տեսանկյունից: Իսրայելի պաշտոնյաների համաձայն, դա անհրաժեշտ է «Համաս»-ի զինյալների և նրանց աջակիցների կողմից Գազայի հատված զենքի անօրինական տեղափոխումը կանխարգելու համար:

XS
SM
MD
LG