Մատչելի հղումներ

Իսրայելը կթեթեևացնի Գազայի շրջափակումը


Միջազգային ճնշումների ներքո Իսրայելը կթեթևացնի Գազայի հատվածում պաղեստինցիների շրջափակումը:

Միջազգային ճնշումների ներքո Իսրայելը կթեթևացնի Գազայի հատվածում պաղեստինցիների շրջափակումը:

Իսրայելի Անվտանգության խորհուրդը վերջնականապես հաստատել է ոչ-ռազմական պարագաների երկար ցանկ, որ կարելի է մատակարարել Գազայի հատված: Թույլատրվող իրերի ցանկում են ցանկացած մթերք, խոհանոցային պարագաներ, սրբիչներ և շինարարական որոշ նյութեր:

Այս որոշումը կայացվեց Իսրայելի զինված ուժերի կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված նավերի վրա հարձակումից երեք շաբաթ անց: Այդ հարձակման արդյունքում սպանվեց ինը պաղեստինամետ ակտիվիստ, ինչը հարուցեց միջազգային հանրության դժգոհությունը և շրջափակումը թուլացնելու պահանջը:

Իսրայելի հաղորդմամբ` իրենք փորձում են թեթևացնել պաղեստինցիների տառապանքը, սակայն կշարունակի ծովի խիստ շրջափակումը Գազան ղեկավարող իսլամական զինված խմբի` Համազի դեմ:

Վարչապետ Նեթանյահուն ասաց. “Գազայի նկատմամբ մեր պետական քաղաքականությունը հստակ է. Իսրայելը փորձում է հեռու պահել զենքերը և զինամթերքը Համազից, որը հետագայում օգտագործելու է դրանք Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնելու համար”:

Վարչապետ Նեթանյահուն հայտարարությունն արեց Մերձավոր Արևելքում միջազգային պատվիրակի` Թոնի Բլեյերի հետ հանդիպումից հետո:

“Այս նոր քաղաքականությամբ Իսրայելի կառավարությունը կարող է պահպանել Իսրայելի անվտանգությունը` միաժամանակ բարելավել Գազայում բնակվողների իրավիճակը”:

17 ամիս առաջ Գազայի պատերազմից հետո շինանյութի` ցեմենտի վրա Իսրայելի արգելքը խոչընդոտել էր Գազայի վերակառուցումը: Արգելքի նպատակն էր խանգարել Համազին բունկերների և այլ ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը: Սակայն այժմ միջազգային վերահսկողության ներքո շինանյութը կթույլատրվի Գազա:

XS
SM
MD
LG