Մատչելի հղումներ

Եգիպտոսի փոխնախագահը բանակցություններ է անցկացրել «Մահմեդական եղբայրության» հետ


Եգիպտոսի փոխնախագահը բանակցություններ է անցկացրել «Մահմեդական եղբայրության» հետ
Եգիպտոսի փոխնախագահը բանակցություններ է անցկացրել «Մահմեդական եղբայրության» հետ

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին կիրակի օրը հանդիպում է անցկացրել «Մահմեդական եղբայրություն» շարժման, ընդդիմադիր աշխարհիկ կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական անկախ գործիչների հետ։

«Մահմեդական եղբայրության» բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին «Ասոշիեյթիդ փրես» գործակալությանը հայտնել է, որ խմբավորումը շարունակել է պահանջել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։

Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրության» և երկրի կառավարության միջև բանակցություններ չէին անցկացվել արդեն մի քանի տարի։

Եգիպտոսում հրաժարական են ներկայացրել իշխող «Ազգային ժողովրդավարական կուսակցության» գործադիր մարմնի անդամները, որոնց թվում է նախագահ Հոսնի Մուբարաքի որդի Գամալը։ Մուբարաքը, սակայն, մնացել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։

Եգիպտոսի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է Հոսամ Բադրավին։

Կահիրեի Թահրիր հրապարակն ավելի քան մեկ շաբաթ չլքող հակակառավարական ցուցարարները հրաժարվել են «Ազգային ժողովրդավարական կուսակցության» կազմում իրականացված այս փոփոխությունները նշանակալից քայլ համարել։

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, մինչ օրս Եգիպտոսում հակակառավարական ցույցերի անցկացման ընթացքում զոհվել են ավելի քան 300, վնասվածքներ ստացել՝ հազարավոր մարդիկ։

XS
SM
MD
LG