Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Մուբարաքի անհապաղ պաշտոնաթողության մասին բանակցություններ է վարում


ԱՄՆ-ը Մուբարաքի անհապաղ պաշտոնաթողության մասին բանակցություններ է վարում
ԱՄՆ-ը Մուբարաքի անհապաղ պաշտոնաթողության մասին բանակցություններ է վարում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Եգիպտոսի իշխանությունների հետ վարում է նախագահ Հոսնի Մուբարաքի անհապաղ հրաժարական նեկայացնելու և երկրում իշխանությունը փոխնախագահ Օմար Սուլեյմանի գլխավորած անցումային կառավարությանը փոխանցելու շուրջ բանակցություններ:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի կողմից ներկայացվել է առաջարկ, որտեղ անցումային կառավարությանը կոչ է արվել Եգիպտոսի ընտրական համակարգը ավելի բաց դարձնելուն ուղղված աշխատանքներում ներգրավել ընդդիմադիր հնարավորինս մեծ թվով խմբեր` ներառյալ երկրում արգելված «Մահմեդական եղբայրություն»-ը: Նախատեսվում է, որ այս աշխատանքների շրջանակներում գործադրված ջանքերի արդյունքում սեպտեմբերին հնարավոր կլինի անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Հանդես գալով ուրբաթ օրը հեռուստատեսությամբ` ԱՄՆ-ի բարձրաստիճան սպա, ծովակալ Մայք Մյուլլենը նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսին տարեկան 1,3 միլիարդ դոլար ծավալով օգնությունը ցուցաբերելու հնարավոր դադարեցման բացասական հետևանքների մասին, քանի որ ԱՄՆ-ի որոշ օրենսդիրներ կոչ են արել դադարեցնել այդ օգնությունը այս երկրում անցումն արագ չիրականացվելու դեպքում:

Մյուլենը նաեւ հայտնել է, թե Եգիպտոսի իր պաշտոնակիցները հավաստիացրել են, որ բանակը ցուցարարների վրա կրակ չի բացելու:

ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրվա ավարտին ընդունել է մի բանաձև, որով Սենատը Եգիպտոսի նախագահ Մուբարաքին կոչ է արել կատարել խաղաղ անցում դեպի ժողովրդավարական քաղաքական համակարգ:

Հանրապետական Ջոն ՄըքՔեյնի և դեմոկրատ Ջոն Քերիի կողմից հովանավորված բանաձևում Եգիպտոսի քաղաքական շարժումներին և կուսակցություններին կոչ է արվել «հաստատել իրենց պարտավորությունը» ոչ բռնի եղանակով, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներն ու գործելակերպը պահպանելով գործելու մասին:

Բանաձևում Եգիպտոսի զինված ուժերին կոչ է արվել «ցուցաբերել առավելագույն պրոֆեսիոնալիզմ և զսպվածություն»:

XS
SM
MD
LG