Մատչելի հղումներ

Քլինթըն. «Պատրաստ ենք աշխատել նախագահ Պուտինի հետ»


«Ռուսաստանում ընտրական գործընթացն առաջացրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անհանգստությունը»:

Այս հայտարարությամբ հադես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը՝ հավելելով. «Ինչպես հստակ նշել է ԵԱՀԿ-ն, Ռուսաստանում անցկացված նախագահական վերջին ընտրություններն անհանգստության տեղիք են տվել. անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել և լուծում տալ խնդիրներին», - ասել է Քլինթընը չորեքշաբթի օրը Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիրկորսկիի հետ անցկացված համատեղ ասուլիսի ընթացքում:

Բացի այդ, ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների մտահոգությունն են առաջացրել նաև այս շաբաթվա սկզբին անցկացված բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալության փաստերը:

«Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում կա ակնհայտ հաղթող», - շեշտել է Քլինթընը՝ հավելելով. «Մենք պատրաստ ենք աշխատել ընտրված նախագահ Պուտինի հետ իր երդմնակալության արարողության անցկացումից և նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո»:

XS
SM
MD
LG