Մատչելի հղումներ

 
Թրամփը հորդորել է Զելենսկուն ընտրություններ ացկացնել Ուկրաինայում

Թրամփը հորդորել է Զելենսկուն ընտրություններ ացկացնել Ուկրաինայում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին` Նյու Յորքում, 2024թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին` Նյու Յորքում, 2024թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն՝ պնդելով, թե նա բռնապետ է, քանի որ հրաժարվում է ընտրություններ անցկացնել։

Միջազգային հանրությունն արձագանքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամնեևին էլ նպատակ չունի դադարեցնել պատերազմը և «բռնապետ» է, քանզի հրաժարվում է ընտրություններ անցկացնել։

«Երեք տարի առաջ մի երկիր ապօրինի ներխուժեց մյուս երկիր, և դրանից հետո ուկրաինացիները պայքարում են իրենց ազատության համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին:

Սպիտակ տան ղեկավարի նաև այս հայտարարությունը դրդել է Վաշինգտոնի դաշնակիցներին մտորել, թե միջազգային անվտանգության ոլորտում ԱՄՆ քաղաքականությունը փոփոխությունների մեջ է։

«Եվրոպան գիտակցում է, որ չի կարող իր անվտանգությունը պատվիրակել այլ ուժերի։ Ֆրանսիայի կառավարությունը կանգնած է Ուկրաինայի կողքին, քանի որ նա պայքարում է իր ազատության, բայց նաև մեր եվրոպական անվտանգության համար»,- հայտարարել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը:

Ի՞նչ արձագանք են ստացել ԱՄՆ նախագահի խոսքերը Զելենսկու վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին անդրադարձել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կարծիք հայտնելով, թե Սպիտակ տան ղեկավարը վրդովված է նախագահ Զելենսկիի դիրքորոշումից։ Ռուբիոն հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը մեկ անգամ չէ, որ հիասթափություն է հայտնել Ուկրաինայի նախագահի առնչությամբ։

Պետքարտուղարի ներկայացմամբ՝ Միացյալ Նահանգները մտահոգված է ուկրաինական զարգացումներով, քանի որ այն «ազդեցություն ունի մեր դաշնակիցների և, ի վերջո, աշխարհի վրա»՝ ընդգծելով, թե ի պատասխան ուկրաինական կողմը պետք է որոշակի երախտագիտություն հայտնի, բայց փոխարենը Զելենսկին նախագահ Թրամփին մեղադրում է ապատեղեկատվության աշխարհում ապրելու մեջ:

Վոլոդիմիր Զելենսկու հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը արժանացել են Կոնգրեսի դեմոկրատների խիստ քննադատությանը:

«Նախագահ Թրամփի պահանջը՝ ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ նախքան զինադադարը կամ արդար ու երկարատև խաղաղության հասնելը, սխալ պատկեր է ստեղծում կամ խեղաթյուրում է իրականությունը, թե ով է ագրեսորը, ով՝ զոհը: Ռուսաստանի նախագահ Պուտինը երբեք չի ընտրվել ազատ և արդար ընտրությունների միջոցով»,- ասել դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը։

Որոշ հանրապետական օրենսդիրներ նույնպես հակադարձել են պնդումներին, թե Ուկրաինան է սկսել պատերազմը Ռուսաստանի դեմ, սակայն Թրամփի մյուս կուսակիցները միացել են ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչին:

«Մեր նախագահը ճիշտ է ասում, թե վաղուց ընտրություններ չեն եղել։ Այնտեղ ռազմական դրություն է։ Լավ չէ: Երբ պնդում ես, որ պաշտպանում ես ժողովրդավարությունը, ապա այն պետք է կիրառես»,- նշել է հանրապետական սենատոր Ջոշ Հոուլին:

Արձագանք է հնչել նաև Ռուսաստանից։ Նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի ներկայիս տեղակալը, X-ում գրել է. «Եթե ինձ ընդամենը երեք ամիս առաջ ասեիք, որ դրանք ԱՄՆ նախագահի խոսքերն են, բարձրաձայն կծիծաղեի»:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում դիտորդները նկատում են, թե Զելենսկու հասցեին Թրամփի քննադատությունը, փաստորեն, կրկնում է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի կեղծ պնդումները:

«Հարկ է սա ընկալել որպես Դոնալդ Թրամփի քայլ՝ հարվածելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությանը»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Լիանա Ֆիքսը:

Հինգշաբթի Կիևում Զելենսկին ընդունել էր Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելլոգին, և հանդիպումից հետո նախատեսված ասուլիսը չեղարկվեց ամերիկյան կողմի խնդրանքով։

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հինգշաբթի Bloomberg-ի հետ զրույցում քննադատել է Վոլոդիմիր Զելենսկուն՝ ուկրաինական հանքերի շուրջ 500 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը Վաշինգտոնի հետ չստորագրելու և նախագահ Թրամփին քննադատելու համար։

Բեսենթի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը «հավաստիացրել է իրեն, որ Մյունխենում [ամերիկյան կողմի հետ] կստորագրի [ուկրաինական] օգտակար հանածոների մասին պայմանագիրը, բայց չի ստորագրել»։

ԱՄՆ ֆինանսների նախարարը պայմանագիրն անվանել է «նրբագեղ ծրագրի» մաս՝ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ մերձեցնելու համար:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի Զելենսկին մերժեց 500 միլիարդ դոլար գնահատվող և ուկրաինական հանքերի շահագործումը ԱՄՆ-ին տրամադրող պայմանագրի ստորագրումը, որը պետք է փոխհատուցում ծառայի պատերազմի ժամանակ Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերված օգնությանը։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն այդքան օգնություն չի տրամադրել, իսկ համաձայնագրում բացակայում են Կիևի համար անչափ կարևոր անվտանգության հստակ երաշխիքները:

XS
SM
MD
LG