Բայերսի ծնողները կիրակի օրը Facebook-ում գրառում էին կատարել, որ նա գտնվում է ամերիկյան դեսպանատանը և սպասում է թռիչքի դեպի տուն: Ավելի վաղ անկախ լրագրող Սաշա Ռոսլյակովը հայտնել էր ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման մասին՝ վկայակոչելով ձերբակալվածի մորը։
Կալոբ Բայերսի ընտանիքը կոչ է արել աղոթել նրա առողջության համար՝ նշելով, որ նա վերսկսել է էպիլեպսիայի դեմ դեղամիջոցի ընդունելուն, որից ութ օր շարունակ զրկված է եղել օգտվելուց:
Ծնողները հեռախոսով զրուցել են ազատ արձակվածի հետ և խոստացել առանձին հայտնել, թե երբ է նա մեկնելու ԱՄՆ։
Ամերիկյան քաղաքացու ազատ արձակման վերաբերյալ ռուսական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չկան։ Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը նույնպես ոչինչ չի հայտնել։
28-ամյա երաժիշտ Կալոբ Բայերսը ձերբակալվել է փետրվարի 7-ին Վնուկովո օդանավակայանում։ Նրա ուղեբեռում ենթադրաբար հայտնաբերվել է կանաբինոիդներ պարունակող մարմելադ։ Բայերսի ծնողներն ասացին, որ իրենց որդին այս կոնֆետներն ընդունում է էպիլեպտիկ նոպաները հաղթահարելու համար:
Բայերսի հետ բերման է ենթարկվել նրա հարսնացուն՝ ռուսաստանցի Նայդա Մամբետովան։ Երկուսն էլ ձերբակալվել են երեք օր անց՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Թե ինչ է կատարվում այժմ Մամբետովայի հետ, դեռ հայտնի չէ, նշում է DW-ն։
ԱՄՆ քաղաքացի Կալոբ Բայերսի կալանավորման մասին հայտնի դարձավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանն ազատ արձակեց, ըստ էության, փոխանակեց Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի հետ՝ Ռուսաստանում նախկինում կանեփի տեղափոխման համար դատապարտված մեկ այլ ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ։