Մատչելի հղումներ

Ռուսաստանում սկսվել է ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի դատավարությունը


Էվան Գերշկովիչը` ՌԴ դատարանում
Էվան Գերշկովիչը` ՌԴ դատարանում

Որոշ փորձագետներ լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի լրագրողի դատավարությունը որակել են որպես քաղաքական շոու

Չորեքշաբթի օրը Ռուսաստանում սկսվել է ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի փակ դատավարությունը։

Այն տեղի է ունենում գրեթե 15 ամիս անց այն բանից հետո, երբ նա կալանավորվել է այն մեղադրանքներով, որոնք զգալի թվով փորձագետներ համարում են անհիմն և քաղաքական դրդապատճառներ ունեցող:

Մի քանի լրագրողների թույլ են տվել մտնել նիստերի դահլիճ նկարահանումներր իրականացնեելու համար, որից հետո նիստը շարունակվել է դռնփակ։

Wall Street Journal-ի թղթակից Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին լրտեսության մեղադրանքով, որը նա, իր գործատուն և ԱՄՆ կառավարությունը կտրականապես հերքում են:

Պետքարտուղարությունը նաև պնդում է, որ կալանավորումը անօրինակ էր:
Մամուլի ազատության փորձագետների կարծիքով, կալանավորումն ու դատավարությունն ունի քաղաքական դրդապատճառներ:

ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Գերշկովիչի դատավարությունը անցկացվում է փակ դռների հետևում, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները փորձում են մասնակցել դատական նիստին, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կփորձենք մասնակցել դատավարությանը, ինչպես փորձում ենք մասնակցել Ռուսաստանում կալանավորված ամերիկացի ցանկացած քաղաքացու դատավարությանը, բայց, ի վերջո, ես դեռ պատասխան չունեմ, թե արդյոք դա հնարավոր կլինի», - ասել է Միլլերը:

Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության, ամերիկյան հրատարակության թղթակիցը ԱՄՆ-ի «Կենտրոնական հետախուզական վարչության հրահանգով» տեղեկություններ է հավաքել Նիժնի Տագիլում գտնվող «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին:

Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Գերշկովիչն այցելել է Նիժնի Տագիլ։

Ինքը՝ լրագրողը, մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ Ռուսաստանում զբաղվել է բացառապես լրագրողական գործունեությամբ։

The Wall Street Journal-ը նույնպես հերքում է իր աշխատակցին ուղղված մեղադրանքները։ Խմբագիրները, ի պատասխան մեղադրանքի վերջնական ձևակերպման, Գերշկովիչի առաջիկա դատավարությունն անվանեցին «կեղծ դատավարություն» և կրկին համոզմունք հայտնեցին, որ նա հետապնդվում է միայն իր գործն անելու համար։

XS
SM
MD
LG