Մատչելի հղումներ

 
Հյուսիսկորեական զորքերը շարունակում են մարտեր վարել Կուրսկի մարզում՝ չնայած բազմաթիվ զոհերի

Հյուսիսկորեական զորքերը շարունակում են մարտեր վարել Կուրսկի մարզում՝ չնայած բազմաթիվ զոհերի


Հյուսիսկորեական զորքերը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ֆոնին
Հյուսիսկորեական զորքերը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ֆոնին

Ռուսական բանակը վեց ամսից ավեվ չի կարողանում վերականգնել իր տարածքի վերահսկողությունը Կուրսկի մարզում նույնիսկ օտարերկրյա զորքերի օգնությամբ

Փհենյանի կողմից Ռուսաստան ուղարկված հյուսիսկորեական զորքերը շարունակում են մարտերը Կուրսկի մարզում, թեև կրած կորուստների արդյունքում կրճատել են իրենց ակտիվությունը։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը չորեքշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, ասել է The War Zone-ին:

Նրա խոսքով՝ մոտ 8 հազար հյուսիսկորեացի դեռևս գտնվում է Կուրսկի մարզում մարտական գոտում և մարտեր է վարում Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Ընդհանուր առմամբ, ինչպես գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնյաներին, ԿԺԴՀ-ի 10-12 հազար զինվորական է տեղափոխվել Ռուսաստան։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ նրանցից մոտ 4000-ը զոհվել կամ վիրավորվել են մարտերի ընթացքում:

Այսպիսով, Բուդանովը հերքել է ԶԼՄ-ների վերջին տեղեկությունները, թե հյուսիսկորեական զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել առաջնագծից, թեև նրանց ակտիվությունը նկատելի չէ արդեն մի քանի շաբաթ։

Ոչ Մոսկվան, ոչ Փհենյանը պաշտոնապես չեն ընդոնում ԿԺԴՀ-ի զինվորականների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել երկու հյուսիսկորեացիների, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տվել։

Հյուսիսկորեական զորքերը շարունակում են մարտեր վարել Կուրսկի մարզում՝ չնայած բազմաթիվ զոհերի
please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00

Մոսկվան և Փհենյանը համաձայնագիր են ստորագրել 2024 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հյուսիսային Կորեա այցի ժամանակ, որը նախատեսում է փոխադարձ պարտավորություններ կողմերի դեմ «ռազմական ագրեսիայի» դեպքում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերն անցած տարվա օգոստոսի 6-ին հանկարծակի հարձակողական գործողություն են իրականացրել Կուրսկի մարզում և ավելի քան վեց ամիս է, ինչ վերահսկում են տարածքի մի մասը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա օտարերկրյա ուժերի կողմից ՌԴ տարածք ներխուժելու առաջին դեպքն է: Ռուսական բանակն ի վիճակի չէ ուկրաինական զինված ուժերին տեղահանել իրենց դիրքերից՝ չնայած Պուտինի բազմիցս խոստումներին, որ դա անելու է։

Հյուսիսային Կորեայի զորքերի հետ կապված Կուրսկի մարզից եկող տեղեկատվության անհամապատասխանությունն ու սղությունը ևս մեկ անգամ հաստատում է այնտեղ իրավիճակի բարդությունն ու առկա դժվարոթյոնները, նշել է իսրայելցի ռազմական փորձագետ Դեյվիդ Շարփը։ Նրա կարծիքով՝ դա մեզ թույլ չի տալիս հեռուն գնացող եզրակացություններ անել։

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում փորձագետը նշել է, որ նույնքան դժվար է օբյեկտիվորեն գնահատել, թե ինչպես են հյուսիսկորեացի մարտիկները դրսևորվում իրենց օտար հողի վրա: Այստեղ մենք կարող ենք միայն հիմնվել բաց տեղեկատվության վրա, որը հիմնված է հիմնականում Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրությունների վրա։ Եթե դուք լուրջ եք վերաբերվում հարցին, ապա ձեզ հարկավոր է ավելի մեծ քանակությամբ համակարգված տվյալներ, պնդոմ է փորձագետը՝ հավելելով, որ հայտնի է, որ հյուսիսկորեացիները որոշ դեպքերում հարձակվել են ալիքներով և գործել հեռու օպտիմալ լինելուց։

Դեյվիդ Շարփը նաև ասոմ է, որ չնայած շատ ծանր կորուստների, խոսքը մի քանի հազար սպանվածների և վիրավորների մասին է՝ Հարավային Կորեայի և ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, նրանք, այնուամենայնիվ, տեղ-տեղ առաջ են շարժվել՝ գրավելով ուկրաինական դիրքերը։ Այսինքն՝ նրանց հարձակումները երբեմն բերում էին տեղական հաջողությունների։

Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիներն ակնհայտորեն ցույց են տվել իրենց ցածր հարմարվողականությունը ժամանակակից մարտական գործողություններին, շարունակեց Դեյվիդ Շարփը: Համենայնդեպս, ռազմական գործողությունների առաջին փուլում այդպես էր։ Մարտավարական տեսանկյունից նրանց խանգարում էր մարտական փորձի բացակայությունը և ռուսական ստորաբաժանումների հետ գործողությունների համակարգման դժվարությոնը, ինչը իրականում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այնպես որ, կամ քաղած դասերից ճիշտ հետեւություններ կանեն կամ էլ մեթոդաբար կոչնչացվեն, ասում է Շարփը։

Ամեն դեպքում, դա ուղղակի թույլ տվեց ռուսական բանակին խնայել կենդանի ուժը, կարծում է ռազմական փորձագետը՝ հավելելով՝ սեփական ռազուժը, որոնք ակնհայտորեն պակասում է, վատնելու փոխարեն, օգտագործվեցին օտարները, այն էլ՝ ոչ թանկ գնով։ Փորձագետը վստահ չէ, թե արդյոք Կիմ Չեն Ընը պատրաստվում է հավելյալ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Թրամփի գործոնը։ Հազիվ թե որևէ մեկը գիտի, թե ինչ է մտածում Հյուսիսային Կորեայի բռնապետը, ամփոփել է Դեյվիդ Շարփը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, նա մտադիր է կրկին կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Իր առաջին նախագահական ժամկետում Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է նրա հետ։

Դատելով տեսակադրերից՝ ԿԺԴՀ-ի զինվորներն այնքան էլ պատրաստված չէին և ակնհայտորեն չէին մարզվում՝ հաշվի առնելով ներկայիս պատերազմի փորձը, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ռազմական փորձագետ Յան Մատվեևը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, կան ապացույցներ, այդ թվում ուկրաինացի զինվորականներից, որ նրանք արագ հարմարվել են:

Հյուսիսկորեացիների մասնակցությունը ռուսական բանակին թույլ տվեց ազատագրել Մալայա Լոկնյա գետից արևմուտք գտնվող տարածքից մեծ հատված և, ընդհանուր առմամբ, որոշակի կետում օգնեց ձեռք բերել թվային լուրջ առավելություն, պնդում է Յան Մատվեևը: Նա ևս դժվարանում է ասել, թե արդյոք Փհենյանը կցանկանա լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան։ Փորձագետը սակայն կարծում է, որ հավանաբար չի ուղարկի, համենայն դեպս, եթե խոսքը մեծ քանակության մասին է։

Սակայն եթե պատերազմը շարունակվի, ռուսական բանակը կկանգնի կադրերի սուր պակասի վտանգի առաջ, և այստեղ հյուսիսկորեացի զինվորները կարող են զգալի օգնություն ցույց տալ, ասում է փորձագետը, սակայն վերապահում անում՝ դժվար թե Պուտինը, իմիջային նկատառումներից ելնելով, ցանկանա իրենց ձեռքով ազատագրել Կուրսկի մարզը, բայց անելանելի իրավիճակում նա ստիպված կլինի դա անել։

Ինչպես հինգշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, Ուկրաինայի պաշտպանության բանակի Կուրսկի գործողության ընթացքում, որը շարունակվում է արդեն վեց ամիս, Ռուսաստանը մեծ կորուստներ ունի։ Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել նաև 909 ռուս զինվորների՝ համալրելով փոխանակման ֆոնդը, ինչը հնարավորություն է տվել գերությունից վերադարձնել հարյուրավոր ուկրաինացի պաշտպանների։ Ուկրաինական զորքերը շարունակում են հարյուրավոր քառակուսի կիլոմետրանոց «բուֆերային գոտի» պահել Ռուսաստանի Դաշնությունում։

Մինչդեռ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական զինված ուժերի երկարատև պաշտպանությունից հետո այսօր նոր հակահարձակում են սկսել Սուջայից հարավ։

XS
SM
MD
LG