Մատչելի հղումներ

 
Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը. ՀՀ վարչապետի մամլո ծառայություն

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը. ՀՀ վարչապետի մամլո ծառայություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փետրվարի 6, 2025, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամլո ծառայություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փետրվարի 6, 2025, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամլո ծառայություն

Հայաստանի վարչապետի մամլո ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 6-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-Հայաստան «երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։»

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հրապարակման պահին ամերիկյան կողմից չկար որևէ պաշտոնական հաղորդում հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Բացի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից, այցի ընթացքում Հայաստանի վարչապետը տարբեր հանդիպումներ է ունեցել ամերիկացի օրենսդիրների, հայ համայնքի շրջանակների, փորձագետների հետ, մասնակցել և ելույթ ունեցել Միջազգային կրոնական ազատությունների գագթնաժողովին, ինչպես նաև Ատլանտյան խորհուրդ հաստատությունում ու Ջորջթաուն համալսարանում:

Նմանատիպ

XS
SM
MD
LG