Մատչելի հղումներ

 
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

Վաշինգտոնում կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ


Վաշինգտոնում կայացել է ՀՀ վարչապետի հանդիպումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ
Վաշինգտոնում կայացել է ՀՀ վարչապետի հանդիպումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Դրա մասին տեղեկացնում է Հայաստանի վարչապետի մամլո ծառայոթյունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:

Հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը:

XS
SM
MD
LG