Մատչելի հղումներ

Քարթերի հուղարկավորությանը մասնակցել են՝ 1 ներկայիս և 4 նախկին ԱՄՆ նախագահներ


Քարթերի հուղարկավորությանը մասնակցել են՝ 1 ներկայիս և 4 նախկին ԱՄՆ նախագահներ
Քարթերի հուղարկավորությանը մասնակցել են՝ 1 ներկայիս և 4 նախկին ԱՄՆ նախագահներ

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Հինգշաբթի՝ մեկ ներկայիս և չորս նախկին ԱՄՆ նախագահներ հավաքվել էին Ազգային տաճարում՝ մասնակցելու Ջիմի Քարթերի հուղարկավորությանը: Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը սեղմել են միմյանց ձեռքերը և երկար զրույց ունեցել: Թրամփը, ով 11 օրից կրկին կվերստանձնի նախագահի պաշտոնը ուշադիր լսում էր Օբամային։ Նրանք երկուսն էլ հաճախ ժպտում էին։

Օբաման, ով հուղարկավորությանը ներկա էր առանց իր կնոջ՝ Միշելի, երկրորդ շարքի նստարանը կիսում էր նախկին նախագահներ Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի հետ: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը վերջինն են ժամանել։

Սպիտակ տունը հայտնել է, որ նախկին նախագահները նաև հանդիպել են իրենց տեղերը զբաղեցնելուց առաջ: Հուղարկավորությունները այն սակավաթիվ միջոցառումներից են, որոնք համախմբում են նախագահների ակումբի բոլորր անդամներին:

Նորընտիր նախագահ Թրամփը նստած էր իր նախկին փոխնախագահ Մայք Փենսի առջև: Սա այն եզակի դեպքերից մեկն էր երբ նրանք հանդիպել են, այն բանից հետո երբ Փենսը հրաժարվել էր 2020 թվականի ընտրությունների արդյունքների չեղարկումից: Նրանք սեղմել են միմյանց ձեռքերը, բայց դրանից զատ չեն շփվել:

ԱՄՆ նախկին նախագահներից շատերն են լավ հարաբերություններ պահպանել միմյանց հետ: Օրինակ Բիլ Քլինթոնը դիմել է Ռիչարդ Նիքսոնին ռուսական քաղաքականության վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար, իսկ Հարրի Թրումենը խորհուրդ է խնդրել Հերբերտ Հուվերից:

2011-ին Ուսամա բեն Լադենին սպանությունից հետո Օբամայի առաջին զանգերից մեկը Ջորջ Բուշ կրտսերին էր՝ առաքելության կատարման մասին լուրը տարածելու համար, ասել է գրող Քեյթ Անդերսեն Բրաուերը:

«Դա աշխարհի ամենամիայնակ գործն է, ուստի սովորաբար նրանք ձեռք են մեկնում և հույսը դնում միմյանց վրա», - նշել է Անդերսեն Բրաուերը: «Սակայն Թրամփը դա չի արել իր նախագահոության առաջին ժամկետում, ուստի այժմ, ևս չորս տարի, նա կախված չի լինի իրենից առաջ եկած նախագահներից»:

«Քարթերն ու Թրամփը, թեև մնացած ամեն ինչում ընդհանրություններ չունեն, սակայն երկուսն էլ ասում են այն, ինչ իրականում մտածում են», - հավելել է Անդերսեն Բրաուերը:

XS
SM
MD
LG