Մատչելի հղումներ

Ռուբիոն վստահ է` կկարողանա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լեզու գտնել Պեկինի հետ


ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիո։ Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, հունիսի 14, 2024թ․։
ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիո։ Ուեսթ Փալմ Բիչ, Ֆլորիդա, հունիսի 14, 2024թ․։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ապագա ղեկավարի համար Չինաստանի հետ հարաբերությունների հարցը, թերևս, ամենից կարևորն է։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուն՝ Ֆլորիդան նեկայացնող հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ինչպես հայտնի է, Չինաստանի սուր քննադատ է։ Չնայած 2020 թվականին Պեկինի կողմից նա պատժամիջոցների է ենթարկվել, Ռուբիոն վստահ է՝ «լուծում կգտնի» Չինաստանի հետ համագործակցության հարցում:

Չինաստանի սուր քննադատ, Ֆլորիդայից ընտրված հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հանդես է եկել օրենսդրական նախաձեռձնությամբ, որի նպատակն է աշխուժացնել ԱՄՆ արդյունաբերական քաղաքականությունը և նվազեցնել կախվածությունը չինական ներմուծումից: Նաև առաջարկել է չեղարկել է Չինաստանին տրված առևտրային արտոնությունները, ինչի օգտին հանդես է եկել դեռ 2022 թվականից։

«Ոչինչ չենք արել, մինչդեռ ավելի քան երկու տասնամյակ Չինաստանը մեթոդաբար գործում էր մեր տնտեսական հզորության դեմ՝ գողանալով մեր կարևորագույն տեխնոլոգիաները, մեր արտադրական կարողությունները, մեր աշխատատեղերը: Ոչինչ չարեցինք, մինչդեռ նրանք քանդեցին մեր սոցիալական համախմբվածությունը՝ տանելով այդ աշխատատեղերը»,- ասել է Ռուբիոն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Մեծ քսանյակի գագաթնաժողով, Օսակա, Ճապոնիա, հունիսի 29, 2019թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Մեծ քսանյակի գագաթնաժողով, Օսակա, Ճապոնիա, հունիսի 29, 2019թ․։

Այժմ՝ պատրաստվելով ստանձնել ԱՄՆ պետքրատուղարության ղեկավարումը Մարկո Ռուբիոն հանդես է գալիս ԱՄՆ գործընկերներին աջակցելու օգտին, ինչը, ըստ նրա, պետք է զսպի Չինաստանի աճող տնտեսական և ռազմական ագրեսիան:

«Չինաստանն իրականացնում է տնտեսական իմպերիալիզմ՝ գրավելով զարգացող աշխարհը [«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»] նախաձեռնության շահագործող վարկերի միջոցով: Նրանք այժմ ագրեսոր են մեր դաշնակիցների և գործընկերների` Թայվանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և այլոց համար»,- ասել է Ռուբիոն:

Նախկինում՝ որպես Չինաստանի գծով երկկուսակցական՝ ԱՄՆ Կոնգրեսի ու կառավարության ներկայացուցիչներից ձևավոևրված հանձնաժողովի ղեկավար, Ռուբիոն աջակցել է Հոնկոնգում ընթացող ժողովրդավարական շարժումներին:

Ավելի ուշ նա հայտնվեց Պեկինի պատժամիջոցների ներքո՝ «Հոնկոնգի հետ կապված խնդիրների» պատճառով:

Ռուբիոն նաև կոչ է արել արգելել ԱՄՆ այն ապրանքների ներմուծումը, որոնք արտադրվել են Չինաստանի Սինցզյան նահագնում՝ հարկադիր աշխատանքի միջոցով և ընդլայնել պատժամիջոցները ույղուրների իրավունքների ոտնահարման համար պատասխանատու անձանց նկատմամբ:

XS
SM
MD
LG