Մատչելի հղումներ

«Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև». Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել:

Թրամփը քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Իր գրառման մեջ, Թրամփը, մասնավորապես ասել է.

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG