Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի կնքումը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովի հետ։ Իր խոսքում խոսնակն ասել է՝ պատասխանելով լրագրողի հարցին.
«Մենք ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, պնդում էինք, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի՝ հույս ունենալով, որ կհասնենք այդ սահմանագծին: Բայց դա կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», — ասել է Միլլերը: