Մատչելի հղումներ

Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. ԱՄՆ պետքարտուղարություն


ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերչատեսչության ղեկավարն անձամբ է ներգրավված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ լրագրողի հարցին ի պատասխան այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը:

«Պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է այս տարածաշրջանում: Որպես պետքարտուղար կանոնավոր շփումներ է ունեցել այս երկու երկրների հետ: Շարունակում ենք հավատալ, որ այստեղ հնարավոր է խաղաղություն և շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»:

Անդրադառնալով հաջորդ հարցին՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մասին, Պատելն իր մտահոգությունն է հայտնել. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամներին, խորապես անհանգստացած ենք շարունակվող ձերբակալությունների առնչությամբ, հատկապես՝ վերջերս Անար Մամեդլիի ձերբակալությամբ: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»:

XS
SM
MD
LG