Մատչելի հղումներ

ԱՄՆ բուհերում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ի աջակցություն պաղեստինցիների


Կոլումբիայի համալսարանի երկրորդ կուրսեցի Դեյվիդ Լեդերերը ծածանում է Իսրայելի դրոշը ուսանողական բողոքի ճամբարից դուրս, 2024 թվականի ապրիլի 29-ին Նյու Յորքում գտնվող համալսարանում:
Կոլումբիայի համալսարանի երկրորդ կուրսեցի Դեյվիդ Լեդերերը ծածանում է Իսրայելի դրոշը ուսանողական բողոքի ճամբարից դուրս, 2024 թվականի ապրիլի 29-ին Նյու Յորքում գտնվող համալսարանում:

Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Գազայում ընթացող ռազմական գործողությունների դեմ։ Չնայած բուհերի վարչակազմերի զգուշացումներին, բողոքի ալիքը չի մարում։

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ուսանողները երկուշաբթի անտեսեցին բուհի վարչակազմի զգուշացումը, թե բողոքի ակցիան շարունակելու պարագայում, կհեռացվեն համալսարանից։ Ամերիկյան մի քանի տասնյակ բուհերի շարքում Կոլումբիայի համալսարանն առաջինն էր, ուր ուսանողները բողոքի ցույց կազմակերպեցին՝ պահանջելով հրադադար հաստատել Գազայում։

«Ուսանողներն ու նրանց աջակիցները չեն վախենա ու ցրվի: Սա [համալսարանի] կանոնների խախտում չէ: Սա շարժում է: Եվ նրանք այստեղ կլինեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Մենք մեծ համայնք ենք: Շատ դիմացկուն ենք: Կմնանք այնքան, մինչև ուժով չհեռացնեն»,- ասում է Կոլումբիայի համալսարանում ուսանողական բողոքի ակցիաների կազմակերպիչներից Սուեդա Պոլատը։

«Գետից ծով՝ Պաղեստինն ազատ է լինելու»։

Ի աջակցություն պաղեստինցիներիԱՄՆ բուհերում շարունակվում են բողոքի ակցիաներն՝
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

ԱՄՆ արևմտյան ափի բուհերում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցները երկուշաբթի նոր ճամբար են հիմնել Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի անվան համալսարանում՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և կասեցնել համալսարանի համագործակցությունն Իսրայելի հետ: Վրանային ճամբարում նոր գորգեր էին ու անվճար սնունդ՝ բուրիտոներ, որոնք

բաժանում էին հենց ցուցարարները։ Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ լսվում էին վանկարկումներ՝ ի պաշտպանություն ինթիֆադայի՝ Իսրայելի դեմ պաղեստինցիների ապստամբության, և նույնիսկ՝ ի աջակցություն Եմենի հութի ապստամբների, որոնք գրոհում են Կարմիր ծովով անցնող բեռնատար նավերը:

«Եմեն, Եմեն, հպարտ դարձրու մեզ. շուռ տուր ևս մեկ նավ»:

Համալսարանի տարածքում մի քանի վայրերում բուհի վարչակազմը տեղադրել է «Վրանային ճամբարն արգելվում է» գրառմամբ ցուցանակներ՝ նաև Liberal Arts Quadrangle-ում, որին կարճ Quad են անվանում և ուր ցուցարարների վրաններն են:

«Այդ փայտի կտորը մեզ հետ չի պահի Պաղեստինի հետ համերաշխությունից: Պատրաստ ենք ամեն ինչի: Ի վերջո, եթե ձերբակալություններ լինեն, պատճատը մեր կատարած ընտրությունը չի լինի: Այն կլինի Վաշինգտոնի անվան համալսարանի վարչակազմի, ոստիկանական բաժանմունքի և Սիեթլի ոստիկանական ծառայության ընտրությունը։ Պատրաստ եմ ռիսկի դիմել»,- ասում է Վաշինգտոնի անվան համալսարանում ուսանողական բողոքի ակցիաների կազմակերպիչներից Մեթյու Չաբոն։

Համալսարանի որոշ ներկայացուցիչների կարծիքով, բուհի վարչակազմը չպետք է թույլ տար, որ վրանային ճամբար ձևավորվեր: Պրոֆեսոր Ստյուարտ Ռեջեսը, ով համակարգչային գիտություն է դասավանդում, հուսով է, որ բողոքի ցույցը չի հասնի այն աստիճանի, որ ոստիկանությունը միջամտի:

«Փոքր-ինչ մտահոգ եմ, որ համալսարանը թույլ է տալիս խախտել մեր քաղաքականությունը: Կարծում եմ, եթե սա լիներ White Lives Matter-ի ճամբար, որը ծածանում էր [ստրկատիրական] Կոնֆեդերացիայի դրոշները և վրդովեցնում սևամորթ ուսանողներին, չեմ կարծում, թե այն թույլատրված կլիներ: Գործ ունենք երկակի չափանիշների հետ, և նրանք՝ [համալսարանի վարչակազմը] թույլ է տալիս այդ: Բայց նաև ուրախ եմ, որ մինչ այժմ խաղաղ է: Հուսամ, այդպես էլ կմնա»,- ասում է պրոֆեսորը։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, մտադիր են շարունակել ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:

«Առաջին՝ դադարեցնել պաղեստինցիներին աջակցող ուսանողների, բուհերի անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ բռնաճնշումները: Երկրորդ՝ համալսարանը պետք է հրաժարվի Իսրայելի հետ համագործակցությունից: Եվ երրորդ՝ դադարեցնի հարաբերությունները Boeing-ի հետ»,- ասում է Մեթյու Չաբոն:

Հայտնի է, որ Boeing-ը մի քանի գործարաններ ունի ԱՄՆ հյուսիսարևմտյան՝ Վաշինգտոն նահանգում և համագործակցել է Իսրայելի հետ՝ մշակելու հակահրթիռային պաշտպանության Arrow-3 համակարգը, որը վերջերս հաջողությամբ որսաց հրեական պետության դեմ Իրանից արձակված բալիստիկ հրթիռները:

Ինչևէ, Իսրայելին աջակցող ուսանողները ուշադրություն են հրավիրում՝ ինչո՞ւ ցուցարարները չեն անդրադառնում հրեական պետության դեմ «Համասի» հարձակմանն ու Գազայում պահվող պատանդներին։

«Մեծ կարեկցանք ունեմ պատանդների ընտանիքների նկատմամբ։ Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, պետք է հասկանամ, թե ինչ կարող եմ անել, և տեսնում եմ, որ իմ կառավարությունը միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելին»,- ասում է Մեթյու Չաբոն։

Հրադադարի կոչերից անդին, երբ խոսքը վերաբերում է մերձավորարևելյան հակամարտության երկարաժամկետ լուծմանը, ցուցարարների տեսակետները տարբեր են: Ոմանք հույս են փայփայում ապագայում Գազայում տեսնել ժողովրդավարական պետություն՝ կրկնելով, սակայն, ինթիֆադայի մասին կազմակերպիչների կոչերը։

XS
SM
MD
LG