Մատչելի հղումներ

Բայդենը հորդորում է քոլեջներին առաջնահերթություն տալ հավասարությանը


ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել չեղարկել քոլեջ կամ բուհ ընդունվելիս՝ ռասան որպես գործոն դիտարկելը՝ վերջ տալով ամերիկյան բարձրագույն կրթական հաստատություններում բազմանզանություն ապահովելու տասնամյակների քաղաքականությանը:

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի, փաստորեն, վերջ տվեց տասնամյակներ տևած քաղաքականությանը, որը թույլ էր տալիս քոլեջներին ու համալսարաններին դիտարկել ռասայական գործոնը ընդունելության ժամանակ:

Դատարանը գործը քննում էր «Ուսանողներ հանուն արդար ընդունելության» խմբի հայցի արդյունքում, որը մեղադրել էր Հարվարդի և Հյուսիսային Կարոլինայի Չափել Հիլ համալսարաներին՝ ուսանողների նկատմամբ ռասայական խտրականություն ցուցաբերելու մեջ:

Նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, թե որոշումը չպետք է չեղարկի բարձրագույն կրթական համակարգում հավասարության հասնելու նպատակը։

«Նրանք չպետք է հրաժարվեն իրենց հանձնառությունից՝ ապահովել տարբեր ծագում և փորձ ունեցող [ամերիկացիներից կազմված] ուսանողական մարմինների գործունեությունը, որոնք ներկայացնում են ողջ Ամերիկան»,- ասել է նախագահը:

Բազմաթիվ փաստաբաններ ողջունել են որոշումը, թեև նրանց խոսքով՝ նախկին քաղաքականութունը իրենց վրա ունեցել է դրական ազդեցություն:

«Ձեր մաշկի գույնը չպետք է կապ ունենա կրթության ստանալու հետ: Եթե քոլեջները շարունակեն դատել դիմորդներին՝ հիմք ընդունելով նրանց ռասայական պատկանելիությունը, կդառնանք սակավ արդար երկիր, ուր նախապաշարմունքներն մեծ տեղ են զբաղեցնում»,- ասում է «Color Us United» խմբի անդամ Քեննի Սյուն:

«Դրական խտրականություն» անվամբ քաղաքականությունը գործում էր 1960-ականներից՝ նպատակ ունենալով հաշվի առնել բուհեր դիմող ուսանողների ռասայական և էթնիկ ծագումը, և ընդլայնել ընդունելության հնարավորություններն այն ուսանողների համար, որոնց ռասայական կամ էթնիկ պատկանելությունը նրանց սակավ հնարավորություններ էր ընձեռում լավ կրթության համար:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում փորձագետներն ասում են, որ Գերագույն դատարանի որոշումն անմիջական ազդեցություն կունենա:

«Սպասում ենք տեսնել մոտ 10% անկում սևամորթների, իսպանախոսների շարքում, որոնք դիմել են անցնելու մեծ մրցակցություն ունեցող և ընտրվելու միջոցով ձևավորվող այնպիսի հաստատություններ, որոնք իրենց հերթին հաշվի են առնում դիմորդների ռասայական պատկանելիությունը, քանզի ընդունում են մրցակցային հայտեր»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի վերլուծաբան Քեթրին Մեյերը:

Գերագույն դատարանի դատավոր Ջոն Ռոբերթսի խոսքով, «ռասայական խտրականությունը վերացումը նշանակում է վերացնել այդ ամենը»:

«Արդար է յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերելը՝ անկախ ռասայից»,- ասում է Գերագույն դատարանի որոշման կողմնակից Ջեսի Պարկը:

Որոշմանը դեմ քվեարկած երեք դատավորների կարծիքով, ռասայական գործոնը հաշվի առնող ընդունելությունների դադարեցումը կմեծացնի անհավասարությունը: Օրինակ, Հարվարդի համալսարանի շրջանավարտներից մեկը Գերագույն դատարանում լսումների ժամանակ նշել է, թե ռասայական ինքնությունը պարզապես չի կարող անտեսվել ուսանողների պարագայում։

«Ի վիճակի չէի լինի ամբողջությամբ նկարագրել, թե ով եմ՝ առանց ռասայական և էթնիկ պատկանելությունը ներկայացնելու: Կավելացնեմ՝ իրոք, հպարտ եմ, որ չինական, ասիական ծագմամբ ամերիկացի եմ։ Այն իմ պատմության կարևոր մասն է»,- ասում է «Չինացիները հանուն դրական խտրականության» նախաձեռնության անդամ Սալի Չենը:

2023 թվականի հունիսի «Yahoo News/YouGov»-ի իրականացրած հարցման արդյունքում` ամերիկացիների 41%-ը ասել է, որ աջակցում է ռասայական գործոնը հաշվի չառնող ընդունելության քաղաքականությանը:

XS
SM
MD
LG