«Որպես Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին պետություն Միացյալ Նահանգներն հպարտությամբ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, որն իր ծաղկուն ժողովրդավարությամբ համալրում է ժողովրդավարական համայնքի շարքերը։
Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ Հայաստանը ձևավորել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի սերտ է կապված ողջ աշխարհին։ Վերջին տասը տարիների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։ Մենք աշխատում ենք Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցման և էներգետիկ անվտանգության ապահովման շուրջ՝ երկրի բնակիչների և տարածաշրջանի համար։ Մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հենասյունն են, շարունակում են աճել և ամրապնդվել՝ Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ երկրներում առկա հայկական սփյուռքի ակտիվ միջամտությամբ։ Աշխատելով միասին՝ մենք կարող են ավելի մեծ բարեկեցություն ապահովել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ։
Նշելով այս պատմական իրադարձությունը Միացյալ Նահանգները փաստում է իր աներեր աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումների, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերում։ Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում դժվարին մարտահրավերների պայմաններում հաշվետու կառավարման և իրավունքի գերակայության հարցերին հետամուտ լինելու Հայաստանի հանձնառությանը: Մենք կշարունակենք հետամուտ լինել տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։»,- ասված է պետքարտուղար Բլինքենի շբնորհավորական ուղերձում Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ: