Ըստ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության՝ «պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև արձանագրված վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը: Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին, որոնք օգուտ են բերում Հայաստանի ժողովրդին և ավելի լայն կովկասյան տարածաշրջանին»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորության մասին։