Մատչելի հղումներ

Կիևը ռուս զինվորականներին մեղադրել է օկուպացված Զապորոժիա ԱԷԿ-ի տարածքում բռնկված հրդեհի մեջ


Պատկերը վերցված է 2024 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ նկատվում է հրդեհ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժժիա ատոմակայանի հովացման աշտարակում՝ Էներգոդարում, Հարավային Ուկրաինա:
Պատկերը վերցված է 2024 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեսանյութից, որտեղ նկատվում է հրդեհ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժժիա ատոմակայանի հովացման աշտարակում՝ Էներգոդարում, Հարավային Ուկրաինա:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արժանացել է արդարացի պատասխանի Սումիի շրջանի վրա չդադարող հարձակումների պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավում գտնվող օկուպացված Զապորոժյե ատոմակայանում բռնկված հրդեհը կազմակերպել են ռուսական զորքերը, և որ այն տեսանելի է Կիևի կողմից վերահսկվող տարածքից։

Իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ Զելենսկին ասել է, որ ռադիացիայի մակարդակը նորմալ է և բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել։

Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի տեղական իշխանությունները, որը նայում է ատոմակայանին, ասում են, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ռուսական զորքերը մեծ քանակությամբ անվադողեր են այրել հովացման աշտարակներում:

Զելենսկին անցյալ ամիս ասել էր, որ Ուկրաինան ծրագրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնել միջուկային անվտանգության վերաբերյալ բանաձեւ, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժյե ատոմակայանի հարցի շուրջ։

Եվրոպայի ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանը գրավվել է ռուսական ուժերի կողմից 2022 թվականին լայնածավալ ներխուժումից անմիջապես հետո: Այն փակվել է, սակայն առկա է էներգամատարարման անհրաժեշտություն՝ միջուկային նյութերը սառը պահելու և միջադեպերը կանխելու համար:

Իր ուղերձում Վոլոդիմիր Զելենսկին այսօր նաև ասել է, որ ամռան սկզբից Ռուսաստանը մոտ 2 հազար հրետանային, ականանետային և հրթիռային հարվածներ է հասցրել, ինչպես նաև անօդաչուների միջոցով հարվածներ Ուկրաինայի Սումիի շրջանի ուղղոթւթյամբ Կուրսկի շրջանից, ինչը, ըստ նրա, անհրաժեշտություն է ստեղծել ուկրաինական կողմից «արդարեցված» հակահարվածի։

Այս հայտարարությունն արվել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողության ֆոնին։

XS
SM
MD
LG