Մատչելի հղումներ

ԱԷՄԳ ղեկավարը հետաձգել է այցը Զապորոժիեի ատոմակայան


Ռաֆայել Գրոսսին երեքշաբթի Կիևում հայտարարել է, որ մտահոգված է՝ Զապորոժիեի ատոմակայանը կարող է վնասվել ուկրաինական ուժերի հակահարձակման ժամանակ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հետաձգել է ծրագրված այցը ուկրաինական Զապորոժիե ատոմակայան, քանի դեռ տեղում իրավիճակը չի բարելավվել՝ չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան ներկայացոցիչը։

Սպասվում էր, որ Գրոսսիի այցն ատոմակայան կկայանա չորեքշաբթի՝ Կիևում բանակցություններից հետո, սակայն դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այն կհետաձգվի «մի քանի ժամով»:

Կիևում՝ լրագրողների հետ հանդիպմանը Գրոսսին իր մտահոգությունն է հայտնել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Գրոսսին մտահոգված է Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակով
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

«Ցանկանում եմ իմ գնահատականը ներկայացնել: Ցանկանում եմ գնալ այնտեղ, տեղի ղեկավարության հետ քննարկել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում՝ վերջնական գնահատական տալու համար, թե ինչ վտանգների ենք առերեսվում»,- ասել է նա։

Հիշեցնենք, ԱԷՄԳ-ն կիրակի խնդրել էր թույլ տալ իր ներկայացուցիչներին ստուգել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո ջրամբարում առկա ջրի մակարդակը։

Զապորոժիեի ատոմակայանն օգտագործում է այդ ջրամբարի ջուրը։ Երեքշաբթի ուկրաինական «Էներգոատոմ»-ը հայտնել էր, որ ջրամբարում ջրի մակարդակը կայուն է և շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի վրա։

Երեքշաբթի Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո, Գրոսսին լրագրողներին փոխանցել է, որ անմիջական վտանգ չկա, բայց «իրավիճակը լուրջ է»։

XS
SM
MD
LG