Մատչելի հղումներ

Թուրքիայում արգելափակել են Instagram-ը


Instagram սոցիալական ցանցի տարբերանշանը՝ Թուրքիայի դրոշի առջևInstagram սոցիալական ցանցի տարբերանշանը՝ Թուրքիայի դրոշի առջև
Instagram սոցիալական ցանցի տարբերանշանը՝ Թուրքիայի դրոշի առջևInstagram սոցիալական ցանցի տարբերանշանը՝ Թուրքիայի դրոշի առջև

Թուրքիան արգելափակել է Instagram սոցիալական մեդիա հարթակը, ուրբաթ հայտարարել է թուրքական կարգավորիչը՝ չնշելով արգելքի պատճառն ու տևողությունը։ Instagram-ի բջջային հավելվածը նույնպես անհասանելի է։

Դրան նախորդել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի քննադատությունը հարթակի հասցեին։ Նրա խոսքով՝ Instagram-ը հեռացրել է ցավակցական արտահայտությունները՝ կապված պաղեստինյան «Համաս» (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) զինյալ խմբավորման առանցքային առաջնորդներից մեկի՝ Իսմայիլ Հանիեի սպանության հետ։

«Շատ պարզ է՝ սա գրաքննություն է», - նշել է Ալթունը X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ Instagram-ը ցավակցություններն արգելափակելիս չի նշել իր կանոնների որևէ խախտում:

Instagram-ի մայր ընկերությունը՝ Meta Platforms-ը, չի մեկնաբանել արգելքը կամ Ալթունի մեկնաբանությունները:

Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչությունը որոշումը հրապարակել է ուրբաթ օրը։

XS
SM
MD
LG