Մատչելի հղումներ

Սոցհարթակները ևս զերծ չեն ամերիկյան թեժ ընտրապայքարից


Հարիսը և Թրամփը
Հարիսը և Թրամփը

ԱՄՆ նախընտրական թեժացող պայքարը իրեն զգացնել է տալիս ամենուր։ Բնականաբար, սոցհարթակները, որոնց ազդեցությունը ժամանակակից հանրության նկատմամբ ահռելի է, չէին կարող զերծ մնալ ամերիկյան քաղաքականությունից։

Տարաբնույթ սոցհարթակներում, կարծես, ամեն ինչ խառնվել է իրար՝ որքան մոտենում ենք նոյեմբերի 5-ին՝ ամերիկյան ընտրությունների օրվան, երբ ԱՄՆ քաղաքացիներն ընտրելու են երկրի նախագահ, Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների տան ողջ կազմին։

Թրամփի ու Հարիսի միջև ընտրապայքարն ամենուր է, նաև՝ սոցհարթկաներում, ուր ամերիկացիներն ամեն օր հանդիպում են բազմաձև բովանդակության, իսկ վերջին օրերին նաև այսպիսի՝ ինչպես ԱՄՆ-ում են ասում, անզավակ և կատու պահող կանանց մասին հիշատակումներ, կոկոսի պատկերներ ու անդրադարձ բրիտանացի փոփ-աստղ Charli XCX-ին։

Չեք սխալվում՝ այս ամենը կապ ունի ամերիկյան ընտրությունների հետ։

Նախ, սոցհարթակները ցնցեցին ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսի խոսքերը։

«Մեր երկրում մեզ ղեկավարվում ենք դեմոկրատները՝ մեր կորպորատիվ օլիգարխները։ Մի խումբ անզավակ և կատու պահող տիկնայք, ովքեր թշվառ են իրենց կյանքի և իրենց կատարած ընտրության պատճառով, ցանկանում են երկրի մյուս մասն էլ թշվառ դարձնել»,- հայտարարել է Ջեյ Դի Վենսը։

Սոցհարթակները ևս զերծ չեն ամերիկյան թեժ ընտրապայքարից
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

Հանրապետական գործչի բառերն անարձագանք չմնացին՝ սուր քննադատության արժանանալով տարբեր կողմերից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից մինչև հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոն։ Իսկ համացանցում․․․ սկսեցին տարածվել կատուների մասին մեմեր։

Ջեյ Դի Վենսը արձագանքել է, թե իր խոսքերը կտրել են համատեքստից՝ իր հերթին քննադատելով դեմոկրատներին, որ նրանց վարած քաղաքականությունը չի նպաստում ընտանիքի ամրապնդմանը:

Համացանցի ուշադրությունից դուրս չի մնացել նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, և պատճառը դեմոկրատների փաստացի թեկնածուի անցած տարի արտաբերած իր մոր խոսքերն էին․ «Կարծո՞ւմ եք, հենց նո՞ր եք ընկել կոկոսի ծառից»:

Հարիսի խոսքերն ի սկզբանե գրավեցին հանրապետականների ուշադրությունը, որոնք տարածում էին այն համացանցում՝ ակնհայտորեն ծաղրելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցրեցին Հարիսի կողմնակիցները՝ սոցհարթակներում տարաբնույթ մեմեր և կոկոսի նշաններ տարածելու միջոցով պատմությունը դարձնելով զվարճալի։

Այսքանով, սակայն, Քամալա Հարիսի շուրջ պատմությունները սոցցանցերում չեն ավարտվել։ ԱՄՆ փոխանախագահի մուտքը քարոզարշավ գրավել է բրիտանացի հայտնի փոփ-աստղ Charli XCX-ի ուշադրությունը, որը X-ում գրառմամբ Քամալային նմանեցրել է իր վերջին ալբոմի մտացածին հերոսուհուն։

Ինչևէ, ընտրություններին դեռ ամիսներ կան և սոցցանցերում պտտվող պատմությունները դժվար թե այսքանով ավարտվեն։

XS
SM
MD
LG